Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երգչուհի Ալլա Պուգաչովան ելույթ է ունենում Թել Ավիվում՝ «Մամա, ես տանն եմ» կինոնկարի ցուցադրության ժամանակ։ Նա դիմել է գլխավոր դերակատարուհի Քսենիա Ռապոպորտին՝ ասելով.
«Ուղղակի հիանալի է։ Կինոնկարը դիտողին լարվածության մեջ է պահում։ Ինչո՞ւ ես ուզեցի խոսել, որովհետեւ առաջարկ ունեմ, որ շարունակություն նկարահանվի»։
Պրիմադոննան առաջարկել է նաեւ «Մամա, ես տանն եմ» կիոնկարի հիման վրա սերիալ նկարահանել։ Նշենք, որ կինոնկարը պատմում է մոր մասին, որը հրաժարվում է հավատալուց, որ որդին զոհվել է սիրիական պատերազմում։
2021 թվականին «Մամա, ես տանն եմ» կինոնկարը ցուցադրվել է Վենետիկի կինոփառատոնին։