Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիեւը, ցամաքային զորքերի հրամանատար Էնվեր Էֆենդիեւը եւ պաշտպանական գերատեսչության այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ տեսչական այց են կատարել N զորամաս, որտեղ ծառայում են մեծ թվով նորակոչիկներ։
Այնուհետեւ Վելիեւի գլխավորած պատվիրակությունն այցելել է հայ-ադրբեջանական սահմանի զորամասեր։
Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ «բարձրլեռնային, դժվարին տեղանքում ուսուցում անցնող զինծառայողներին» Վելիեւը հանձնարարել է գործնական պարապմունքների ժամանակ կենտրոնանալ մարտական մեթոդների եւ մարտավարության վրա։