Իրանական ԻՐՆԱ գործակալությունը հայտնել է, որ Իրանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը եւ Մեւլութ Չավուշօղլուն Անկարայում քննարկել են Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։
Բանակցությունների ընթացքում Աբդոլլահիանը հայտարարել է, որ երկկողմ հարաբերությունները ճիշտ ուղու վրա են։ Նա նշել է, որ Թուրքիան Իրանի այն հարեւաններից է, ում հետ ամենաջերմ հարաբերություններն ունեն։
Իրանցի պաշտոնյաները, նրանց թվում՝ գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, բազմիցս հայտարարել են, որ դեմ են տարածաշրջանում սահմանների որեւէ փոփոխության՝ նկատի ունենալով Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունները։