Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրված ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում Ֆրանսիան կրկնել է իր կոչը՝ անհապաղ եւ անվերապահորեն վերականգնելու Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ հարգելով տեղի բնակչության իրավունքները:
«Ֆրանսիան վերահաստատել է իր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններում առաջընթացի որոնմանը՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու նպատակով, նաեւ պատրաստակամությունը՝ նպաստելու այդ նպատակի իրագործմանը՝ բոլոր գործընկերների եւ շահագրգիռ կողմերի հետ համագործակցելով»,- նշված է ԵԱՀԿ Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության մամուլի ծառայության թվիթերյան գրառման մեջ: