Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ հունվարի 17-ին 13.00-ին ադրբեջանական կողմից խափանված Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է:
«Այս պահին իրականացվում են համապատասխան պրոֆիլակտիկ-վերականգնողական աշխատանքներ՝ գազամատակարումն ապահովելու նպատակով: Նախատեսվում է, որ երեկոյան գազի մատակարարումը կվերականգնվի ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում»,– ասված է «Արցախգազ» ընկերության հաղորդագրությունում:
Գազ սպառող բաժանորդներին «Արցախգազը» հորդորում է լինել ուշադիր եւ պահպանել անվտանգության կանոնները, ստուգել գազի փականները: