Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանիամ Ջայշանքարի հետ անցկացված բանակցություններից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ ռազմական դաշինք ստեղծել Չինաստանի հետ:
Լավրովն ընդգծել է, որ ամբողջ պատմության ընթացքում ռուս-չինական հարաբերությունները հասել են լավագույն մակարդակին, բայց այդ հարաբերությունները ռազմական դաշինք ստեղծելու նպատակ չեն հետապնդում:
Ավելի վաղ նույնպես Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու ՉԺՀ-ն ՆԱՏՕ-ի նման ռազմական դաշինքի կարիք չունեն. Մոսկվայի եւ Պեկինի հարաբերությունները բոլորովին այլ են: