Ըստ Ուկրաինայի ազգային ոստիկանության ղեկավար Իգոր Կլիմենկոյի՝ Ուկրաինայում՝ Կիեւից արեւելք գտնվող Բրովարիում ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել են Ուկրաինայի ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին, նրա տեղակալ Եվգենի Ենինը, արտակարգ իրավիճակների նախարարության քարտուղար Յուրի Լուբկովիչը եւ երկու երեխաներ։
Կիեւի նահանգապետ Ալեքսեյ Կուլեբան էլ տեղեկացրել է, որ 10։30-ի դրությամբ Բրովարիում տեղի ունեցած ավիաաղետի հետեւանքով զոհվել է 18 մարդ, որից 3-ը՝ երեխաներ, տուժել է 29 մարդ, այդ թվում՝ 15 երեխա։ Հիշեցնենք, որ ուղղաթիռը կործանվել էր մանկապարտեզի հարեւանությամբ։ Ավիավթարին հաջորդել էր հրդեհը։
«Ալիք Մեդիան» հեռախոսով զրուցեց Ուկրաինայի ՆԳ փոխնախարար Մերի Հակոբյանի հետ։ Հակոբյանը հաստատեց վթարի փաստը, բայց մանրամասներ չհայտնեց՝ խոստանալով խոսել նախաքննության ավարտից հետո։