Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել իր «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբի նիստում, որի ժամանակ էլ հայտարարել է հանրապետությունում ընտրությունների օրը։ Այն անցկացվելու է մայիսի 14-ին:
Դեմոկրատական կուսակցությունը ժողովրդի մեծ աջակցությամբ 1950-ի մայիսի 14-ի ընտրություններում վերջ դրեց Ժողովրդահանրապետական կուսակցության 27-ամյա միակուսակցական կառավարմանը։ 1950-ի ընտրությունները, որոնց ժամանակ առաջին անգամ օգտագործվեց գաղտնի քվեարկության եւ բաց դասակարգման մեթոդը, համարվում են Թուրքիայի պատմության մեջ առաջին ժողովրդավարական ընտրությունները։ «Մեր ժողովուրդը 73 տարի անց նույն օրը կպատասխանի ընդդիմադիր 6-կուսակցական դաշինքին»,- ասել է Էրդողանը։
Նախատեսվում է նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն անցկացնել նույն օրը։ Հաղթող թեկնածուն առաջիկա հինգ տարիներին կդառնա հանրապետության նախագահ։