Կաննի փառատոնում իրանցի օսկարակիր ռեժիսոր Ասղար Ֆարհադին «Գրան պրի» [գլխավոր մրցանակ] է ստացել «Հերոսը» ֆիլմի համար։ Ֆիլմի մասին առայժմ ամենախոսուն մեկնաբանությունը փառատոնի դահլիճի մի քանի րոպե չդադարող ծափահարություններն են։

Արեւելագետ-հետազոտողի իմ մասնագիտությունը հուշում է, որ հարեւաններին պետք է ընդունել ոչ միայն իբրեւ ճակատագիր, այլեւ քաղաքական, սոցիալական ու մշակութային երեւույթ, որը պետք է ճանաչել ու հասկանալ։