«Չերեւան» խորագրով հաղորդումների շարքը կներկայացնի Հայաստանի քաղաքները։ Նպատակը քաղաքային բնակավայրերի խնդիրները հասարակության ուշադրության դաշտ տեղափոխելն է։ Ալավերդի, Թալին, Չարենցավան, Եղեգնաձոր… շուրջ ութ անուն, որոնցից շատերը որպես քաղաք ձեւավորվել են խորհրդային տարիներին: ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ արմատականորեն փոխվեց տնտեսության բնույթը, դրանցից շատերը միայն անունով մնացին քաղաքներ։